Վերջին 3 օրում վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար։
«Վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են՝ տեմպի արագացման շուրջ»,-ընդգծել է Պապոյանը։
Նշենք, որ հայկական կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող և Ռուսաստանի Դաշնություն ու Բելառուս արտահանող ընկերությունների ներկայացուցիչները դեռս մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է առաջացնում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Նրանք նշում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում շաբաթներ շարունակ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Թեմայի շուրջ վրացական կողմի հետ մի քանի շփումներից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հունիսի 23-ին հայտարարել էր, որ Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և վրացական Գեզի մաքսային տերմինալից այդ օրը բաց է թողնվել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենաբաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում, այնուհետև բաց կթողնվի ևս 24 մեքենա։