ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ղեկավարը զգուշացրել է անվերահսկելի դարձաձ պատերազմի պատճառով Լիբանանում ճգնաժամի մասին

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը ստեղծված իրավիճակն անվանել է «լուրջ վտանգի պահ Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի համար», քանի որ հակամարտությունը խաթարում է շուկաները, մատակարարման շղթաները և մարդասիրական գործողությունները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ նավագնացության ուղիների, ինչպիսին է Հորմուզի նեղուցը, խափանումները հանգեցնում են գների բարձրացման և մարդասիրական օգնության մատակարարումների մինչև վեց ամիս ուշացման։

«Եվ երբ դա տեղի է ունենում,- ասել է Ֆլետչերը,- Լիբանանի և ամբողջ տարածաշրջանի ամենախոցելի մարդիկ առաջինն ու ամենաշատն են տուժում»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930