Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։

«Նա ձերբակալվել է։ Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել»,-հայտնում է Ոստիկանությունը։

Նշվում է, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։ «Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ 

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930