Skip to main content

Թեհրանը Վաշինգտոնին հիշեցրել է «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքի մասին․ Բաղայի

Թեհրանը Վաշինգտոնին հիշեցրել է «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Իրանցիները գիտեն, որ թշնամու չարամիտ մտադրությունը չի ավարտվում համաձայնագրի ստորագրմամբ, և յուրաքանչյուր քայլ կձեռնարկվի զգոնությամբ և հաշվի առնելով վերջին հինգ տասնամյակների փորձը, մասնավորապես՝ վերջին մեկուկես տարվա իրադարձությունները։

Պարտադրված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարությունները չեն օգնի մեղմել իրանցիների խորը անվստահությունը, այլ միայն կհիշեցնեն նրանց անցյալի խախտված խոստումների մասին։

Ամերիկյան իշխող վարչակազմը պետք է հիշի, որ «պարտավորություն պարտավորության դիմաց» սկզբունքը պահանջում է փոխադարձ պարտավորությունների կատարում և այն մեկնաբանությունների մերժում, որոնք լիովին հակասում են փոխըմբռնման հուշագրի հստակ տեքստին»,-ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031