Skip to main content

Եթե Ուկրաինան հասնի այն ամենին, ինչ քննարկել ենք մեր գործընկերների հետ G7-ում, Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել խաղաղությունը․ Զելենսկի

Մեր գործողությունները Ղրիմում մանրակրկիտ ծրագրված են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գործողության ընթացքը բացարձակապես ապացուցում է, որ եթե Ուկրաինան հասնի այն ամենին, ինչ մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ G7-ում, և դա կախված է մեր գործընկերների որոշումներից, մենք անհապաղ կապահովենք այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի ընտրել խաղաղությունը։ Մենք հույսը ենք դնում մեր գործընկերների դրական արձագանքի վրա։ Նրանք հստակ հասկանում են, թե ինչի մասին ենք խոսում»,-նշել է նա։

Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել, բայց նախկինում ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031