Ուսման վարձի փոխհատուցման ծրագիր` բակալավրիատի ուսանողների համար

Հայաստանի կրթական և սոցիալական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող Թադևոսյանս բարեգործական հիմնադրամը, որի առաջնահերթություններից է երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացումը, հայտարարել է ուսման վարձի փոխհատուցման նոր ծրագրի մեկնարկի մասին։

Հիմնադրամը նպատակ ունի նպաստել կրթության հասանելիությանը և հասարակության բարօրությանը՝ իրականացնելով կրթական և սոցիալական ծրագրեր։ Նոր նախաձեռնությունը միտված է աջակցելու բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողներին՝ ապահովելով հավասար հնարավորություններ և խթանելով նրանց մասնագիտական աճը։

Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր բուհերի բակալավրիատի ուսանողների համար կտրամադրվի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում։ Այն նախատեսված է հետևյալ մասնագիտությունների համար՝ լրագրություն, հոգեբանություն, շուկայագիտություն, կառավարում և տվյալագիտություն։

Նախապատվություն կտրվի Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցների երեխաներին կամ մասնակիցներին, ովքեր այս պահին ուսանող են։

Մրցութային կարգով կընտրվեն մինչև 35 ուսանող՝ հաշվի առնելով ակադեմիական առաջադիմությունը, սոցիալական վիճակը և մոտիվացիան։ Ընտրված մասնակիցները կստանան ուսման վարձի ֆինանսավորում բակալավրիատի ողջ ընթացքում՝ կիսամյակային վերանայմամբ։

Ծրագիրը ներառում է նաև կամավորական բաղադրիչ․ ուսանողները շաբաթական 10–15 ժամ կներգրավվեն հիմնադրամի կրթական և սոցիալական ծրագրերում՝ ձեռք բերելով նաև գործնական փորձ։
Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ նշված հղմամբ։

Այլ հարցերի համար կարող եք կապ հաստատել՝ 08000-00003: «Թադևոսյանս» բարեգործական հիմնադրամ

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930