Skip to main content

Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30