Skip to main content

Նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու ենք խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու ենք անշրջելի խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելու առթիվ այսօր ուղերձով դիմեց ժողովրդին։

«Սիրելի՛ ժողովուրդ, ասում եմ՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու ենք խաղաղության համաձայնագիրը, այլև ունենալու ենք տևական ու անշրջելի խաղաղություն»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, թե Ղարաբաղյան հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին․

«Բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր տառապանքների ու զրկանքների գնով եկել, հասել ենք մի կետի, որ ունենք և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն։

Եթե նոր Սահմանադրությունը չընդունվի՝ ես հրաժարական կտամ ու կհեռանամ, իսկ եթե ժողովուրդը կողմ քվեարկի՝ ես հաջորդ ընտրություններում այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»։

«Սիրելի՛ ժողովուրդ, մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էինք, մեզ մնում է պարզել ձեռքն ու վերցնել այն»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30