Skip to main content

Կասեցվել է «Վարգա-ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող պահածոների արտադրությամբ զբաղվող «Վարգա-ֆուդ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության պահանջների խախտումներ։

Ընկերությունը պահածոների արտադրամասի գազի 2 կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի՝ մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է կաթսաների ապօրինի շահագործումը։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 430 000 դրամի չափով։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 78 900 դրամի չափով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30