«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել, գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է։
Շնորհակալ եմ արգելոցի աշխատակիցներին, միջազգային գործընկերներին, որոնք ամեն օր հոգ են տանում «Խոսրովի անտառի» և նրա կենդանական աշխարհի պահպանության մասին»,-գրել է նախարարը։





































