Skip to main content

Ոչ մի պաշտոն չեմ բացառում՝ վարչապետից մինչև թաղապետ, միայն կաթողիկոսն եմ բացառում. Ալեն Սիմոնյան

Տիգրան Ավինյանի ոտքը տակը որևիցե մեկը չի փորում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկումներին, թե ինքը ցանկանում է դառնալ Երևանի քաղաքապետ։

«Էն հին ժամանակներում՝ 2018 թվականին ես ավագանի էի և ուզում էի քաղաքապետ դառնալ, ըտենց մնացել ա էդ պատմությունն իմ հետ կապված, երբ Հայկ Մարությանն եկավ «կինդեր սյուրպրիզի» պես»,-ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ կդառնա քաղաքապետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Ես ոչ մի բան չեմ բացառում, որևիցե պաշտոն. կարող եք վերցնել վարչապետից մինչև թաղապետ։ Միայն կաթողիկոսն եմ բացառում։ Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ես քաղաքականությամբ չեմ զբաղվի, ինչի ցանկությունն իմ մոտ շատ մեծ է»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30