Skip to main content

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար

2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ինչպե՞ս քվեարկել․

Այցելել քվեարկության առցանց հարթակ
Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին
Լրացնել պահանջվող տվյալները
Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով
Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։

Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։

Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30