Skip to main content

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայնելու նախագիծը

Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց քննարկված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմանն առնչվող նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ներառել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին: Ըստ այդմ՝ ամսական 10 800 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը, 4400 դրամը՝ գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը՝ քաղաքացին: Նախագիծն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ, 29 ձեռնպահ ձայներով:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում խստացումներ իրականացնելու նախագիծը, որով կնպաստեն երթևեկության կազմակերպմանը և խցանումների նվազեցմանը: Ըստ այդմ՝ առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար և այլ տուգանքներ: Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Ազգային ժողովը ընդունեց նաև առողջության իրավունքի վերաբերյալ Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթի վավերացման նախագիծը: 2003-ին ՀՀ-ն ստորագրել և վավերացրել էր Եվրոպական սոցիալական խարտիան՝ մեկ հոդվածի վերապահումով․ դա 11-րդ հոդվածն էր, որը վերաբերում է մարդկանց առողջության իրավունքին։ Այժմ Հայաստանը վավերացնում է նաև այս հոդվածը: Նախագիծն ընդունվեց 53 կողմ, 1 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30