Skip to main content

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝ գործընկերության առկա ձևաչափերի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Անդրադարձ է կատարվել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30