Հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ մեծ հանդիսավորությամբ նշվել է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 25-ամյակը:
Բացի այդ, նշվել է նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի քահանայական օծման 25-ամյակը։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Սրբազան Հայրը հանձնել է «Օրհնության գրեր» եկեղեցու խաչքավորներին և նվիրյալ զավակներին, որից հետո եկեղեցու խաչքավոր Վահե Էվոյանի կողմից մատուցվել է մատաղ։






































