Skip to main content

Կիմ Չեն Ընը ստուգել է Ճապոնական ծովում Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերի բազայի շինարարությունը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի այցելել է Ճապոնական ծովում կառուցվող ժամանակակից ռազմածովային բազա, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Կիմ Չեն Ընը (…) ընդգծել է ռազմածովային բազայի ռազմավարական կարևորությունը», — նշում է ԿԿՀԳ-ն։

Ըստ հրապարակման՝ ռազմածովային ուժերի բազայի շինարարությունն ընթանում է «կուսակցության IX համագումարի և կուսակցության իններորդ գումարման Կենտրոնական կոմիտեի II պլենումի որոշման համաձայն»։ Բազայի գտնվելու վայրը չի հստակեցվում։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը լսել է բազայի շինարարության ընթացքի վերաբերյալ զեկույցը։

Բացի այդ, նա «ցուցումներ է տվել ռազմավարական տարրերի տեղակայման վերաբերյալ՝ բազայի արդիականացումն ու բազմաֆունկցիոնալության ապահովումը հետևողականորեն իրականացնելու համար»։

«Կիմ Չեն Ընը նշել է, որ ժամանակակից ռազմածովային բազայի կառուցումը շարունակում է մնալ կարևորագույն և հիմնարար գործ, որն անմիջականորեն կապված է մեր պետության անվտանգության և ծովում ինքնիշխանության պաշտպանության հետ», — ասվում է հրապարակման մեջ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30