Skip to main content

Բորբոսով պատեր, միջատապաշտպան ցանցի բացակայություն․ կասեցվել է դպրոցի խոհանոցի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Նոր Խաչակապ, 1-ին փ, 21 դպրոց):

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝

— hանրային սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,

— դեպի դուրս բացվող պատուհանը չունի հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանց։

Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30