Skip to main content

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ. Մեդինսկի

Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ, դրա պարամետրերը շուտով կհայտարարվեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ բանակցություններում բարձրացվել է հումանիտար թեման։

«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել գերիների նոր լայնամասշտաբ փոխանակման շուրջ, որի կոնկրետ պարամետրերը կհայտարարվեն առաջիկայում», — ասել է նա Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքներով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30