Skip to main content

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր

Անթալիայում ընթացող COP31 — առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:

Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30