Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։
«Ես պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ներդնել հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- նշել է Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։






































