Skip to main content

Երևանում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Chevrolet Volt»-ի վարորդի սթափությունը բժշկական կենտրոնում արյան նմուշ է վերցվել , քանի որ կասկածվում է, որ նա եղել է ոչ սթափ։

«Chevrolet Volt»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Hyundai Elantra»-ին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30