Մոլդովայի՝ ռուսական գազից հրաժարվելը հանգեցրել է նրան, որ երկիրը զրկվել է այդ էներգակիրն ութ անգամ ավելի էժան գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մեզ մոտ գազի գները հավանաբար ութ անգամ, գուցեև ավելի, ցածր են։ Նման հնարավորություն կարող էր լինել նաև Մոլդովայում, եթե նրանք չհետևեին, իմ կարծիքով, երկրի բնակչության համար բացարձակապես անպետք քայլերի», — ասել է Շոյգուն։






































