Skip to main content

Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի համոզմամբ՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։

Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու գործընթացը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու պատրանքային գաղափարը առաջ մղելու համար»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակում օրինաչափ և տրամաբանական լուծում կլիներ հանրաքվեի անցկացումը, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտեր իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, ապա միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչը վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։

Փոխնախարարի խոսքով՝ «եթե հայտը ներկայացվի, ժողովրդի կարծիքն այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30