Skip to main content

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ»-ը և «Աուդի»-ն․ կա 5 վիրավոր

Նոյմեբերի 8-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբեր-Թումանյան հատվածում, բախվել են «Ֆորդ Տրանզիտ» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30