Skip to main content

Փաշինյանը վստահեցում է՝ Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու նպատակով։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Խոր Վիրապի հատվածում Արաքս գետին մոտենալու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է Արտաշատի հնավայրի տարածքի բացմանը։

Խոսելով հայ-թուրքական սահմանի ճանաչման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման խնդիր գոյություն չունի։

Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանը և Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն.

«Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերությունները կհաստատեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30