Skip to main content

Քասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)

Քասախ գյուղում 31-ամյա բնակիչը մոպեդ է գnղացել, հայտնել են Ոստիկանությունից;

«Հոկտեմբերի 28-ի առավոտյան Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի բնակիչ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իր մոպեդը։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ մոպեդը գողացել և իր «Մերսեդեսով» տեղափոխել է նույն գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Ոստիկանությունից:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30