Skip to main content

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա. Միրզոյան

Առարկայական պայմանավորվածություններ չկան, բայց ես ասել եմ, որ եղել և լինում են այցելություններ, շփումներ և հույս եմ հայտնել, որ մի օր էլ կլինի արտգործնախարարությունների մակարդակով, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ երբ ավելի բնականոն հարաբերությունների փուլ կլինի, էտապների հասած կլինեն, խաղաղությունը հաստատված կլինի, այդ օրն էլ կգա, երբ ԱԳ նախարարության ներկայացուցիչները և ղեկավարները կայցելեն իրար և կմասնակցեն միջոցառումների։

«Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց այցերի մասով պայմանավորվածություն չկա»,-հավելեց նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30