ԹՐԻՓՓ-ով ՀՀ-ի հյուսիսը կկապվի հարավի հետ, նաև արտաքին առևտուր կիրականացվի Ադրբեջանի տարածքով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը:
«ԹՐԻՓՓ-ի մասով, կրկին առիթը ուզում եմ օգտագործել, շնորհակալություն հայտնել խորհրդարանին. օրեր առաջ, վավերացվեց ԹՐԻՓՓ համաձայնագիրը և այժմ արդեն կավարտենք, կստորագրենք ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի միջև համաձայնագիրը և կանոնադրությունը, որով, մեծ հաշվով, ԹՐԻՓՓ-ի փաստաթղթային գործընթացը կհամարենք ավարտվա և կկարողանանք անցնել գետնի վրա աշխատանքներին:
Նա հավելեց՝ մենք շահագրգռված ենք օր առաջ տեսնել գետնի վրա աշխատանքների մեկնարկը, և դրանից հետո օր առաջ ամբողջ ԹՐԻՓՓ նախագծերի իրականացումը և և օգտագործումը: ՓՐԻՓՓ նախագծեր ասելով նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ, առաջին հերթին, իհարկե, երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ, ապագայում ցանկություն կա կողմերի միջև ունենալ գազամուղ, նավթամուղ և այլ հնարավոր ենթակառուցվածքներ:
Ավելորդ չեմ համարում նշել, որ Հայաստանը այս նախագծերով, օրինակ երկաթուղով, կապվում է նախ Հայաստանի հյուսիսն ու հարավը Նախիջևանի տարածքով, երկրորդ՝ Հայաստանը կկարողանա երկաթուղային առումով նաև առևտուր իրականացնել Ադրբեջանի հետ և երրորդ՝ Հայաստանը ապրանքներ կգնի և ապրանքներ կվաճառի երրորդ երկրում: Եվ, իհարկե, նույն կերպ նաև Ադրբեջանը հնարավորություն կունենա ունենալ կապվել իր բուն Ադրբեջան Նախիջևանի հետ, Ադրբեջանը Հայաստանի հետ և Ադրբեջանը երրորդ երկրների հետ»,-ասել է նա:






































