Իրավապահները խուզարկությունից հետո մեքենայով տարան ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Փաշինյանը մտածում է, որ այս քայլերով կարող է ինչ-որ բանի հասնել։
«Մտածում է, թե այսպես իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի։ Ինչ պլանավորել ես՝ մոտդ չի ստացվելու, վախդ բռնել է մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում են՝ անում ես։ Չի՛ լինելու»,- ասաց Կարապետյանը։





































