Խորոված, խմորեղեն, թե այլ բան. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը գտնում է, որ մեծ ծավալով նույնատեսակ ապրանքի մուտքը ՔԿՀ պետք է արգելվի։
Այս մասին նա նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Նախկինում, եթե, պայմանական շաբաթական 20 կիլոգրամ հանձնուք ստանալու իրավունք ուներ դատապարտյալը, բերվել է 20 կգ նույնանուն ապրանք»,-ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ այժմ նման պրակտիկան բացառվում է. «Դրա խնդիրն այն է, որ անձնական հանձնուքը լինի անձնական, չպետք է բաժանել, հյուրասիրել»։






































