Skip to main content

Հակամարտnւթյան դադարեցման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցություններում գրանցվել է որոշակի առաջընթաց. Վենս

Հակամարտության դադարեցման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև խորհրդակցություններում գրանցվել է որոշակի առաջընթաց: Այս մասին հայտարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Մենք մի շարք լավ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ։ Ես մոտ մեկ ժամ առաջ այս հարցը քննարկել եմ ԱՄՆ նախագահի հետ: Մենք, անկասկած, հասել ենք որոշակի առաջընթացի։ Տեսնենք, թե կհաջողվի՞ արդյոք մեզ հասնել ավելիին», — ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։

«Ե՛վ նախագահը, և՛ ես բավականին լավատեսորեն ենք նայում բանակցությունների միջոցով կարգավորման հեռանկարներին։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», — ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ Վենսը նշել է, որ իրանական կողմը միշտ մի փոքր անկանխատեսելի է։ Նա հստակեցրել է, որ Թրամփը չի բացառում ապագայում Իրանին հարվածներ հասցնելու վերսկսման, ինչպես նաև Իրանի դեմ այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ անմիջապես վերսկսել մարտական գործողությունները Իրանի դեմ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու այսօր։ Նա վստահություն է հայտնել, որ Իրանն ու ԱՄՆ-ը կարող են հասնել համաձայնության, որը թույլ կտա նրանց ավարտել հակամարտությունը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30