Skip to main content

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Օդանավակայանի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամանման սրահի մաքսային զննման հատվածից քաղաքացու պայուսակը գողացել և 8000 դոլարն ու 50 հազար ռուբլին վերցրել է օտարերկրյա մեկ այլ քաղաքացի։

Համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։

29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30