Skip to main content

Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի

Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չհարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է հարվածի մեր էներգետիկ համակարգին: Այս մասին Fox news-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին:

«Մենք նախագահ Թրամփի հետ մի քանի զրույց ենք ունեցել նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների վերաբերյալ։

Մենք ասացինք, որ չենք կարող պարզապես չպատասխանել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվում է մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպանում է մեր մարդկանց, մեր էլեկտրաէներգիայի, գազի վերամշակման գործարանների և ամեն ինչի վրա հարձակումներից հետո։

Մենք ասացինք՝ եթե ցանկանում եք, որ մենք չհարվածենք Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, ապա Ռուսաստանը չպետք է հարվածի մեր էներգետիկ համակարգին»,- ասել է Զելենսկին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30