Skip to main content

Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ

Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը ավելի վերջերս ազատ արձակված ամերիկացի Սթիվեն Հաբարդի հետ հանդիպման ժամանակ, ով ՌԴ-ում դատապարտվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմում մարտական գործողություններին մասնակցելու համար:

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը դեռևս չի հանում սահմանափակումները Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամից:
«Չեմ հանում, ոչինչ չեմ անում», — հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկում է հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները հանելու հնարավորությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր հանման հարցն արդեն որոշ ժամանակ քննարկվում է ԱՄՆ-ի հետ, հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ակտիվորեն կապի մեջ է ամերիկյան կողմի հետ: Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է ՌՈՒՆՀ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031