Հուսով եմ՝ էլ չեն սկսի, բայց, անկեղծ ասեմ, եթե սկսեն, արդյունքը նույնն է լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկվա ծեծուջարդին։
Նա հորդորեց նայել երեկվա կադրերը, եթե ինչ-որ մեկը չի նկատել, թե ով է լարել իրավիճակը։
«Իրադարձությունների իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ ընդդիմությունը սկսում է ֆիզիկական բախում, դա ավարտվում է ծեծկռտուքով, որը նրանց լավ վիճակում չի դնում»,-ասաց ԱԺ նախագահը։
Նշեց, որ եթե նման իրավիճակ չստեղծվի, CNN-ն էլ չի անդրադառնա ՀՀ խորհրդարանական աշխատանքներին։






































