Skip to main content

Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրել է.

«Որ Ազգային ժողովի մեծամասնությունը կապ չունի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, փաստ է, և այդ մասին լավագույնս տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը։

Հենց դրա համար էլ նա նախ շրջանառության մեջ դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզը, իսկ հիմա փորձում է ապացուցել, թե ինքն էր զգուշացնում։ Նա հո գիտի, որ իր քաղաքական ուժը վաղուց սպառել է իրեն և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի մարտահրավերներին։

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է, որ նրանք առանց Նիկոլի նույնիսկ շնչել չեն կարողանում, ուր մնաց՝ նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատվություն ստանձնեն։ Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Նա վաղուց չի տիրապետում իրավիճակին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031