Skip to main content

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Նիդեռլանդների կառավարությունը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Ուկրաինային կտրամադրի 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հաագա այցից ընդամենը մի քանի ժամ առաջ։Նիդեռլանդների վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ սպասվում է, որ հոկտեմբերի 28-ի կեսօրից հետո Զելենսկին կժամանի Նիդեռլանդներ՝ հանդիպելու վարչապետ Ռոբ Յետտենի և կառավարության մյուս անդամների հետ։

Նախատեսված է նաև նրա հանդիպումը Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի հետ։Նիդեռլանդների կառավարությունը խոստացել է 2027 թվականին Ուկրաինայի վերականգնմանն ուղղված օգնության համար հատկացնել 380 միլիոն եվրո, իսկ 2028 և 2029 թվականներին՝ շուրջ 410-ական միլիոն եվրո։Կառավարության տվյալներով՝ այդ միջոցների մի մասը կուղղվի այն նիդեռլանդական ընկերություններին աջակցելուն, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել Ուկրաինայում։Օգնության մյուս մասը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների անհետաձգելի վերանորոգման և ուկրաինական արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարման նպատակով։Կարդացեք հոդվածը` Русский

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -