Skip to main content

Իսպանիայում երկու գնացք է բախվել. կան զոհեր և վիրավորներ

Իսպանիայում երկու գնացք է բախվել. կան զոհեր և վիրավորներ: Ականատեսները հայտնում են բազմաթիվ տուժածների մասին: Այս մասին գրում է El Pais թերթը:

Թերթի տվյալներով՝ զոհվել է առնվազն 10 մարդ:

Նրա տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Տոլեդո նահանգի երկու բնակավայրերի միջև: Գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից:

Ընդ որում՝ Europa Press գործակալությունը հաղորդել էր, որ բախումը տեղի է ունեցել Ուրդա բնակավայրի կայարանում տեղական ժամանակով 09:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-ին): Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու բուժաշխատողները:

ABC թերթի տվյալներով՝ Իսպանիայի Տոլեդո նահանգում մարդատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 50-ի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031