Skip to main content

«Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում, սիրտդ այնքան արագ է խփում». չեմպիոններն ամփոփել են հաղթական ելույթները․ Լուսանկարներ

Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է մարմնամարզության աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

«Անհնար է, որ մարզիկը չլարվի, սիրտդ այնքան արագ է խփում… կարևորը կարողանաս մտքով հավաքվես։ Անչափ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց ևս մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ»,-նշել է նա։

Աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը շատ ուրախ է իր ու իր ընկերների գրանցած հաջողություններով։

«Շնորհակալ եմ մարզիչներին, թիմակիցներին, Արթուր Դավթյանին, իմ հաղթանակի մեջ իր մեծ ներդրումը կա»,- նշել է Մանուկյանը։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանին ԱԱ-ի եզրափակչում հաջողվեց հասնել երազանքներին։

«Մրցակցությունը շատ մեծ էր, մենք շատ էինք չարչարվել, մեզ պետք էր աշխարհի առաջնությունում անել այն, ինչ մարզումների ժամանակ միշտ անում ենք մեր մարզիչների հետ։ Փառք Աստծո, որ կարողանում ենք մեդալներ նվաճել»,- ասել է Խաչատրյանը։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն ուրախ է, որ կարողացել է մեդալ նվաճել, բայց իր կատարումից գոհ չէ։

«Չկատարեցի այն, ինչ կարող էի անել։ Բայց, Փառք Աստծո, շնորհակալ եմ իմ մարզիչներին, մեր թիմի տղաներին՝ հանձինս Դավթյան Արթուրի, որի դերը շատ մեծ է»,-նշել է Ավետիսյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031