Skip to main content

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների համատեքստում:

այս մասին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:  

«Ներմուծումների սահմանափակումները, որոնք Ռուսաստանն է առաջ բերել,  դժվարություններ են ստեղծում բիզնեսների համար, նաև ծաղկաբուծության ոլորտում, և մենք մեծապես ողջունում ենք ԵՄ ինքնավար առևտրային գործիքակազմից օգտվելու այս հնարավորությունները Հայաստանի համար: Հուսանք, որ Հայաստանը լիովին կօգտվի այս հնարավորությունից: Նիդեռլանդները նաև ուզում է երկկողմանի աջակցություն տրամադրել ծաղկեգործներին՝ գտնելու Ռուսաստանից բացի նաև այլ շուկաներ իրենց արտադրանքի համար»,- ասաց Բերենդսենը:

Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության էր արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։ԵՄ այս կարգավորմամբ կազատականացվեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։

Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։

Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դարձել է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031