Skip to main content

COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը

Հոկտեմբերի 24-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» մասնակցել է «Հեռահաղորդակցական կապը՝ որպես բնապահպանական ենթակառուցվածք. ո՞վ է վճարում բաժանորդներ չունեցող տարածքների ծածկույթի համար» խորագրով պանելային հանրային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Արմեն Հունանյանը խոսել է կապի ենթակառուցվածքների զարգացման և հասանելիության ապահովմանն ուղղված ՀԾԿՀ-ի իրականացրած առանցքային միջոցառումների վերաբերյալ։

Ներկայացվել է կարգավորիչ գործիքներով՝ լիցենզիոն և մրցութային գործընթացներով օպերատորների նկատմամբ սահմանվող պարտավորությունների շրջանակում, ներդրումային տեսանկյունից գրավչություն չունեցող, բայց պետության և հանրության համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող վայրերում (ինչպիսին կարող են լինել բնապահպանական նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքները, արգելոցները) կապի հասանելիության ապահովմանն ուղղված ՀԾԿՀ-ի փորձը։

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են այն հնարավոր միջոցառումներին և լուծումներին, որոնք թույլ կտան ապահովել կապի հասանելիությունը բնապահպանական նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներում՝ նպաստելով նորարարական գործիքների կիրառմամբ (հակահրդեհային միջոցառումներ և համակարգեր, մոնիթորինգային գործիքների կիրառում IoT տեխնոլոգիայով և այլն) առավել արդյունավետ պահպանության իրականացմանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031