Skip to main content

Կեցցե՛ս Նարե. Փաշինյանը շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած մասնակցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած Հայաստանի ներկայացուցչին՝ Նարեին։

«Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում։ Կեցցե՛ս Նարե»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ նրա կատարմամբ։

Հիշեցնենք՝ 13-ամյա աղջիկը BOO! երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

Նարեի երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031