Skip to main content

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Բրիտանական Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը 2027 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համերգի կազմակերպիչ Park Live World-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ երաժիշտը կներկայանա Saving Grace խմբի հետ՝ «Root & Branch» համաշխարհային շրջագայության շրջանակում։

Տոմսերի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 13-ին։Saving Grace-ը ձևավորվել է 2019 թվականին։

Խմբում Փլանթից բացի ընդգրկված են վոկալիստ Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, բանջո և այլ լարային գործիքներ նվագող Մեթ Ուորլին ու թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։Խմբի երաժշտությունը համադրում է ֆոլկի, բլյուզի, գոսպելի, քանթրիի և ամերիկանայի տարրերը։

Saving Grace-ի առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2025 թվականին։ Դրան հաջորդել է «All That Glitters…» մինի ալբոմը՝ չորս ստեղծագործությամբ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30