Skip to main content

Եղեգնաձորում 14 և 15-ամյա մի քանի աղջիկ վիճաբանել են, ծեծել, հարվածել իրար. նրանցից մեկը վնասվածքներ է ստացել

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Մ․ Ս․-ի, 15-ամյա Է․ Հ․-ի և 15-ամյա Ա․ Ֆ․-ի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով Մ․ Ս․-ն ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից Մ․ Ս․-ն ծնողի հետ հրավիրվել է բաժին, որտեղ վերջիններս հաստատել են ստացված տեղեկությունների իսկությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության բոլոր մասնակիցները աղջիկներ են։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30