Skip to main content

Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան

Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվան մասին: Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Եկել ենք ԵՄ դեսպանատան դիմաց, քանի որ կարծում ենք, որ այս լռությունը, որն այս պահին կա, հիմնավորված չէ և առաջարկում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, այն ժողովրդավարության մահվան մասին, որն այս պահին տեղի է ունենում Հայաստանում»,- նշել է նա:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալը դարձել է քրեորեն պատժելի արարք:

«Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ կալանավայրում ընդդիմադիր գործիչ է մահանում: Իհարկե, համապատասխան իրավական գործընթացներից հետո մենք մանրամասներին կտեղեկանանք, բայց առաջինը պետք է լինի այն, թե ինչու էր նա հայտվել այնտեղ: Նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ: Մեր պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի, քանի որ մենք տեսնում ենք, որ դա Հայաստանում քրեորեն պատժելի է»- ասել է Արեգա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ երեկ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30