Skip to main content

Ստեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը

Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը ընտրություններից առաջ կալանավորվել էր և երեկ մահացել ՔԿՀ-ում: Իսկ Արմեն Գրիգորյանը 2020 թվականին նշանակվել էր Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար, իսկ 2021 թվականին ընտրվել է համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ցուցակով։ Ավելի ուշ խզել է կապերը ՔՊ-ի հետ և 2026 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել ու հաղթել է «Գործարար» կուսակցության ցուցակով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30