Skip to main content

Total Chess. Կարլսենը՝ հաղթող, Արոնյանը երրորդն է, Մարտիրոսյանը՝ 14-րդը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Total Chess World Championship Tour-ի կայծակնային մրցաշարը 24 գրոսմայստերների մասնակցությամբ։

9 հնարավորից 7 միավորով հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

Երկրորդ տեղում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 6,5 միավոր։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) երրորդն է՝ 6 միավոր։

Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանել է 11-15-րդ տեղերը։

Նոյեմբերի 11-15-ը շախմատիստները պայքարը կշարունակեն խմբային փուլում։ Ըստ որի արդյունքների կձեւավորվեն նոկաուտ փուլի զույգերը։

Նոյեմբերի 17-20-ը կանցկացվի եզրափակիչ փուլը օլիմպիական մրցակարգով․ ամեն շրջանում պարտվողը դուրս կմնա պայքարից։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30