Skip to main content

Սի Ծինփինը Թայվանի հարցի լուծումը համարել է Չինաստանի պատմական խնդիրը

Թայվանի հարցի լուծումը Չինաստանի ժողովրդի պատմական խնդիրն ու ձգտումն է, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Ժողովրդական ժողովների տանը Չինաստանի Հանրապետության առաջին նախագահ Սուն Յաթսենի (1866–1925) ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը նոյեմբերի 12-ին մեջբերում է «Սինհուա» գործակալությունը։

«Թայվանի հարցի լուծումը և ազգային լիակատար միավորման հասնելը Չինաստանի կոմունիստական կուսակցության անսասան պատմական խնդիրն են, ողջ չին ժողովրդի ընդհանուր ձգտումը և չին ազգի մեծ վերածննդի իրականացման անխուսափելի պահանջը», — նշել է ՉԺՀ առաջնորդը։

Չինաստանը թույլ չի տա Թայվանի անկախության կողմնակիցների անջատողական գործունեության որևէ դրսևորում, հայտարարել է Սի Ծինփինը։

«Նեղուցի երկու կողմերում ապրող հայրենակիցները, ինչպես նաև երկրի ներսում և արտերկրում ապրող ողջ չին ժողովուրդը պետք է համատեղեն ջանքերը՝ դիմակայելու «Թայվանի անկախության» անջատողական ուժերին և միասին աշխատեն հանուն նեղուցի երկու կողմերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացման և ազգային լիակատար միավորման հասնելու», — ընդգծել է նա։

Սի Ծինփինը նաև նշել է, որ վերամիավորման ընթացքում Պեկինը մտադիր է հաշվի առնել կղզու իրական իրավիճակը, ինչպես նաև նրա բնակիչների շահերն ու զգացմունքները։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30