Skip to main content

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Նոյեմբերի 13-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի պարարվեստի պետական քոլեջից:

Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին Երևանում։ Նա տարիներ շարունակ աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարել պարարվեստի ուսումնարանը, իսկ 1987 թվականին հիմնադրել «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Մեծ ավանդ է ունեցել հայկական պարարվեստի զարգացման և արտերկրի հայ համայնքներում հայկական պարը տարածելու գործում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30