Skip to main content

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը՝ հայտնաբերված խախտումների պատճառով։

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, անհատ ձեռնարկատեր Մայիս Եգորյանին պատկանող՝ Հնաբերդի Նարեկացու 11 հասցեում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրական տարածքի հատակը հարթ չի եղել, չի պահպանվել նորոգ վիճակում և պատրաստված չի եղել անջրանցիկ ու հեշտ լվացվող նյութերից։ Պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել, սարքավորումներն ու գործիքները չեն պահպանվել նորոգ վիճակում, իսկ արտադրական տարածքը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Հայտնաբերված խախտումների հիմքով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031